Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկնքում կհայտնվի Կապույտ Լուսին

Հասարակություն
4ac793688d231b17c8a725fada687aa8

 

Այս գիշեր` օգոստոս ամսվա ընթացքում երկրորդ անգամ, երկնքում կշողա լիալուսինը, ինչպես ասում են` կապույտ լուսինը։

«Լուսինը իր գույնը չի փոխելու, կապույտ չի դառնալու, դա անգլիական արտահայտություն է, երբ ասում են.«լինում է չի լինում կապույտ լուսին, այսինքն չի լինում»,- «Ա1+»-ի հետ զրույցում բացատրեց, Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, աստղագետ Տիգրան Մաղաքյանը։

Լիալուսինը հայտնվում է 27 օրը մեկ, իսկ ամիսը ունի 31 օր, այս տարի այնպես է ստացվել, որ լիալուսին եղավ օգոստոսի 1-ին և կլինի այսօր: Դա արտառոց երևույթ է, հաջորդ անգամ նույն երևույթը կկրկնվի 3 տարի անց, 2015թ. հուլիսին: Որևէ փոփոխություններ Կապույտ լուսինն իր հետ չի բերի, միայն մարդիկ են փոփոխություններ անում»,-պարզաբանեց Տիգրան Մաղաքյանը, ևս մեկ անգամ կրկնելով, որ լուսինն իր գույնը չի փոխի:

Աստղագետն անդրադարձավ նաև արևի վրա տեղի ունեցող պայթյուններին՝ վստահեցնելով, որ դրանք աղետալի չեն լինի մարդկության և երկիր մոլորակի համար:

«Սեպտեմբեր ամսին արևի վրա սպասվող պայթյունները երկիր մոլորակը չեն կործանի: Ճիշտ է դրանք ազդում են մարդկանց, տեխնիկայի վրա, սակայն աղետալի հետևանքներ չեն լինի»,-ասաց Տիգրան Մաղաքյանը: