Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր բակային պոմպակայան է կառուցվում

Հասարակություն
69cf1a4daf183525e309c3443008a1d9

Արաբկիրի Ավետիսյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում "Երևան Ջուր" ՓԲԸ կառուցում է նոր բակային պոմպակայան, որի հետ կապված օգոստոսի 31-ին դադարեցվել էր Երզնկյան, Օրբելի փողոցների, Կիևյան փ. 18, 20, 30, 32, Սունդուկյան փ. 1-24, Բաղրամյան պ. 85, 89, Ա.Ավետիսյան փ. 1 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:


Բաղրամյան 70, Ավետիսյան 1 և Սունդուկյան 2 շենքերը սպասարկող պոմպակայանը նախկինում տեղակայված է եղել խարխուլ կաթսայատանը, որը վերջերս սեփականաշնորվել է: Դրա հետ կապված, ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի կողմից հարևանությամբ հատկացված հողակտորի վրա, կառուցում է նոր պոմպակայան, ուր ոչ միայն կվերատեղադրվեն պոմպն ու ջրաչափական հանգույցը, այլև կտեղակայվեն փականներ, նշված բարձրահարկերի ջրամատակարարումը կարգավորելու նպատակով:
Նոր դիտահորը կհանդիսանա ընկերության սեփականությունը։

Հայտնում է "Երևան Ջուր" ՓԲԸ մամլո ծառայությունը։