A
A
Երեք գնդակ դիպել է Վոլոդյային
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության հայտարարությունը.
Օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Միքայելյան» հիվանդանոց է տեղափոխվել 1989 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Դրոյի փողոցի 4 հասցեի մոտ կրակոցներ է արձակել Վոլոդյա Հ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 գնդակ դիպել է նրան:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 8 պարկուճ:
Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
Կատարվում է քննություն: