Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը որդուն դպրոց տարավ

Հասարակություն
ff391f02c4c1be58518259322f30133f

Առաջին բանը, որն այսօր արել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,արթնացրել է որդուն եւ «բոլոր ծնողների նման ասել, որ լավ սովորի, իրեն խելոք պահի եւ ուժեղ լինի»։

Արմեն Աշոտյանի ավագ որդին` Գոռը, այսօր առաջին անգամ գնաց դպրոց։ Արմեն Աշոտյանը որդուն ուղեկցեց Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց:

Գիտելիքի օրվա առիթով Արմեն Աշոտյանը «խրատ» է տվել ոչ միայն իր որդուն։ ԿԳ նախարարը իր շնորհավորական ուղերձում, դիմելով դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին, մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին»: