Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնը վերածել է հաշվեհարդարի (տեսանյութ)

Հասարակություն
7fcceb1864d096c5114ceaee0b984c6f

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով ոստիկանության կարգախմբերն այսօր և առաջիկա ողջ ամսվա ընթացքում ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանրապետության դպրոցների մոտ:

Երեխաների անվտանգության ապահովման միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին չեն արձանագրվել պատահարներ, դժբախտ դեպքեր, հանցադեպեր:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է.

«Հանրապետության բոլոր դպրոցների պես սեպտեմբերմեկի առավոտը տոնական էր նաև մայրաքաղաքի Էրեբունի համայնքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 միջնակարգ դպրոցում: Ենթադրվում է, թե տոնը պիտի համակեր նաև որդուն առաջին անգամ դասի բերած 29-ամյա Սասուն Սաֆարյանին, բայց ըստ երևույթին մարդը լրիվ ուրիշ բանի մեջ էր տեսել օրվա խորհուրդը (Սաֆարյանը հաշվառված է «Նորք» հոգեբուժական կլինիկայում):
Դպրոցի բակում հանդիպելով կնոջը, որը նույնպես եկել էր տղայի Գիտելիքի օրվան մասնակցելու, նրան քաշել-տարել էր հարևան շենքի բակը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել, և տոնը վերածել հաշվեհարդարի` քաշքշուկ, ի վերջո, դանակահարություն...»

Տուժած կինը ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Սասուն Սաֆարյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: