ebay-ում վաճառվում է Հունգարիան
«Վաճառվում է Հունգարիա»՝ նման հայտարարություն է տեղադրվել www.ebay.com էլեկտրոնային խանութի կայքէջում։ Հունգարիան «վաճառվում է» 3 մլրդ եվրոյով։ Դա հենց այն գինն է, որը ադրբեջանական իշխանությունները վճարել են հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու համար։ ebay էլեկրոնային խանութի կայքում նաև հետգրությամբ նշվում է, որ հունգարական կառավարությունը 3 միլիարդ եվրոյի դիմաց էքստրադիցիայի թույլտվություն է տվել ՆԱՏՕ-ի սեմինարների ժամանակ հայ սպային կացնով սպանելու համար Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին։
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Եթե դուք ունեք մի քանի միլիարդ եվրո, դուք կարող եք անել ինչ ուզում եք Եվրամիության անդամ այս երկրում»։
Նշենք, որ Հունգարիան «գնելու» ցանկություն են հայտնել արդեն 28 մարդ, բայց առաջարկելով շատ փոքր գումար։