Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՅԲ-ՖԵ+»-ը՝ «Արմնյուզի» եթերում (տեսանյութ)

Հասարակություն
43d298ca73e28807b7b253776601245b

«ԱՅԲ-ՖԵ+». սա «Արմնյուզի» եթերում նոր հաղորդումն է։ «Ա1+»-ը շաբաթը 5 օր՝ 20 րոպեանոց լրատվական վերլուծական հաղորդում է պատրաստում՝ «Արմնյուզի» պատվերով: Քիչ առաջ այդ մասին ասուլիսում ազդարարեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ շարունակելու են դատական այն գործընթացը, որ նախորդ տարվա հեռարձակման  մրցույթից հետո «Ա1+»-ը սկսել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ, եւ որտեղ որպես 3-րդ կողմ ընդգրկված է նաեւ «Արմնյուզը»:

 «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցի Վիվալդի սրահում տեղի էր ունենում Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանի և «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Հանդիպման թեման երկու հեռուստաընկերությունների միջեւ համագործակցությունն է։

Ասուլիսին հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։