Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լորենիները ի պահ է հանձնել անտառապետին

Հասարակություն
a5846e16ec80da037a29a7fd0ce2f8e3

Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սարգիս Ա.-ին։

Ըստ ոստիկանության՝ նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսվա ընթացքում Գուգարքի անտառատնտեսության Խնձորուտի անտառպետության 4-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 3 կանգուն և 1 քամատապալ լորենի և 4,5 խմ փայտանյութից 3 խմ-ը իրացրել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արտյոմի, իսկ մնացած 1,5 խմ փայտանյութն ի պահ է հանձնել անտառապետին:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: