Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսրոպ Մովսեսյան. «Ես փշոտ եմ» (տեսանյութ)

Հասարակություն
2150eae4c75d79f5e266267dda90c36d

Արդյո՞ք «Արմնյուզ»-ն, իբրեւ մեծ հնարավորությունների տեր հեռուստաընկերություն, չի՞ կլանի «Ա1+»-ին։

Մամուլի ասուլիսում լրագրողի այս հարցին՝ Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Ես ինձ փոքր չեմ համարում, եւ կուլ տալու համար այնքան էլ հարմար չեմ, որովհետեւ փշոտ եմ, եւ 2-րդը` մտավախություն, իհարկե, կա, քանի որ առջեւում քաղաքական պայքար է լինելու, բայց ես համոզված եմ, որ քաղաքակիրթ հարաբերությունների մեջ դա կարելի է բացառել, եւ ես դրան հավատում եմ: Սակայն բացի հավատից, ես նախապատրաստվում եմ այդ ամեն ինչին ու ես միշտ պատրաստ եմ այսպիսի հարցերին պատասխանել: Մենք սկսել ենք նորմալ հարաբերություններով ու հուսով ենք, որ շարունակելու ենք այդպիսի հարաբերություններով»:


Հիշեցնենք, որ «Ա1+»-ը «Արմյուզի» պատվերով 20 րոպեանոց հաղորդում է պատրաստում, որը եթերում կլինի երկուշաբթիից ուրբաթ ժամը 21-ին՝ սեպտեմբերի 10-ից։