Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մելիքյանը չի փոխել որոշումը

Հասարակություն
67574cdc4c3142340d954b0674305c17

Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի մտադրությունը.2012 թվականին աշնանային լայնածավալ մենահամերգի շրջանակում դաշնակահարը, այնուամենայնիվ, չի լինի Հունգարիայում, չնայած այս երկիրն այդեն բողոքի նոտա է ուղղել Ադրբեջանին։
Համերգը պետք է կայանար հոկտեմբերի 23-ին Բուդապեշտի «Moholy-Nagy» արվեստների համալսարանում: Ներկայացվելու էին հայ և հունգարական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտություն` Բ.Բարտոկի, Գ.Լիգետիի, Գ.Կուրտագի, Ֆ.Ֆարկաշի, ինչպես նաև Կոմիտասի, Ա.Բաբաջանյանի, Ա.Խաչատրյանի, Տ.Մանսուրյանի ստեղծագործությունները:

Չնայած հունգարացի կոմպոզիտորների և Հունգարիայի մշակույթի հանդեպ մեծ ակնածանքին՝ դաշնակահարի համոզմամբ՝ մշակույթն ունի ինքնություն, այս պարագայում՝ ազգային ինքնություն, որը շրջանցել կատարողը չի կարող։ «Չեմ ցանկանում վիրավորել հունգար ժողովրդին, որովհետև նրանցից շատերը մեզ հետ միասին կիսում են այս ամոթալի իրադարձությունը, սակայն այս համատեքստում ես այլ կերպ վարվել չէի կարող»,- «Ա1+»-ի հարցադրմանը պատասխանեց Հայկ Մելիքյանը:
Դաշնակահարը նույնիսկ չգիտի՝ երբ նորից կցանկանա կրկին անդրադառնալ Հունգարիայում համերգ տալուն: Նա հաստատեց նաև «1900+» երևանյան համերգաշարի շրջանակներում հունգարացի կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված համերգի հետաձգումը։

«Սա չի նշանակում, որ ես չեմ ափսոսում այն հանգամանքը, որ հունգարական երաժշտության գլուխգործոցները չեն ներկայացվելու հայ ունկնդրին»,-նշեց դաշնակահարը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից: