Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Հասարակություն
cda3de50f6546b8a33ba4be8c5e20667

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

«Հունգարիայի իշխանությունը, անտեսելով քաղաքակրթական, ժողովրդավարական և քրեաիրավական չափորոշիչները, փաստորեն ինքն իրեց դարձրեց հանցավոր գործելակերպի, հակամարդկային վանդալիզմի խրախուսող: Եվ այս ամենն այն դեպքում, երբ այդ երկիրը հանդիսանում է ժողովրդավարության,ազատության, մարդկային իրավունքների պաշտպանության, օրինականության ջատագով` Եվրոպական Միության լիիրավ անդամ:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, Ադրբեջանի իշխանության ավելի ու ավելի սաստկացող հակահայկական քաղաքականության մարտահրավերները ճկուն և ինքնավստահ գործելակերպով դիմակայելու համար սկսել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը»: