Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինը վթարի է ենթարկվել

Հասարակություն
812d769612f2f3bcbe50c8ff4bb489ed

Այսօր ժամը 14-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում վթարի է ենթարկվել 100 համարի միկրավտոբուսը։

Երթուղային տաքսին բախվել է թունելի սյանը։
«Կա 4 տուժող, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, վիրավորները տեղափոխվել են Մարգարյանի անվան հիվանդանոց: Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երթուղային տաքսու վարորդը փորձել է փախցնել մեքենան, որպեսզի չբախվի դիմացինին»,-«Ա1+»-ին հայտնեց Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից էդգար Ջանոյանը:

 Մեր նկարահնող խումբը մեկնել է հիվանդանոց։