Հացադուլ Նախագահականի մոտ (տեսանյութ)
Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ 74- ամյա Էմմա Սահակյանը
այսօրվանից հացադուլ հայտարարեց Նախագահական նստավայրի մոտ։
Մինչ այսօր նա 82 օր շարունակ նստացույց էր անցկացնում նույն վայրում:
«Ոստիկանության գիտությամբ գողացել են իմ ողջ ունեցվածքը՝ Օրբելի 8 շենքի բնակարան 73-ը»,- ասաց նա։
74-ամյա Էմմա Սահակյանը պնդում է, որ զրկվել է բարեկամուհու Սուսաննա Մարգարյանի թեթեւ ձեռքով 2009 թ-ի հունիսին:
«Տեղեկացել եմ միայն մեկ ամիս հետո, երբ որ հայտնվել եմ փողոցում»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանի նստավարի մոտ 82- օրյա նստացույցի ընթացքում տիկին Սահակյանին միայն պատասխանել են, որ գործում հանցակազմ չկա։
Ի դեպ, Էմմա Սահակյանը այսօր Սերժ Սարգսյանից միայն մեկ հարցի պատասխան է սպասում.«Ինչո՞ւ է գողը պաշտպանված, բայց թալանվածը անպաշտպան»։
Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկը խնդրում է գոնե իրեն վերադարձնել տան ներսում եղած գույքը:
74 -ամյա կնոջ խոսքերով այլեւս կորցնելու ոչինչ չունի եւ հանուն արդարության պատրաստ է պայքարել մինչեւ իր կյանքի վերջ: