Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավորները շնորհակալ են պատահական անցորդին (տեսանյութ)

Հասարակություն
36bbc5c4efb6e4b931e5bf1709f21dca

Եթե չլիներ պատահական անցորդ երիտասարդը, ապա այսօր ժամը 13-14-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում վթարի ենթարկված 100 համարի միկրավտոբուսի 4 տուժած ուղեւորների վիճակը միգուցե ավելի ծանր լիներ. Պատահական անցորդը իր անձնական մեքենայով 4 տուժած ուղեւորներին տեղափոխվել է Մարգարյանի անվան հիվանդանոց:

«Ճիշտն ասած՝ ես ոչինչ չեմ հասկացել, միայն այն տեսա, որ մեքենան շատ ուժեղ թափով, կոտրտվելով, թափվավ իրար վրա, ես էլ մնացել էի տակը, իսկ իմ վրայով թռնում, գնում էին դուրս:մ Մեկը չէր օգնում, վերջը դրսից մի երիտասարդ թեւերից բռնեց ու քաշեց դուրս, թե չէ այդ ձեւով մնալու էի մեքենայի մեջ»,- ասաց տուժած Նվարդ Միքայելյանը։

Ըստ ոստիկանության տվյալների` երթուղային տաքսին բախվել էր թունելի սյանը: Վարորդը փորձել էր փախցնել մեքենան, որպեսզի չբախվի դիմացինին, սակայն չի կարողացել: Տուժողներից 2-ը իրանահայերն են, որոնք մի քանի օրից պետք է վերադառնային Թեհրան.


Մարգարյան հիվանդանոցի բժիշկ-վնասվածքաբան Էդուարդ Պատվականյանի վստահեցմամբ` տուժածները ստացել են տարբեր վնասվածքներ։

«Վերքերը կարվել են, հիվանդների վիճակը համարվում է բավարար: իրենց կուղարկենք տուն, կհաճախեն վիրակապությունների` մինչեւ վերքերը լավանան, կարերը հանեն»,- հայտնեց նա։

Ինչ վերաբերում է երթուղայինի վարորդին, ապա ոստիկանությունը նրա մասին որեւէ տեղեկություն չուներ, իսկ Մարգարյանի անվան հիվանդանոց նա չի դիմել: