Սիրիահայ, «Աղոթեք մեզ համար»։ (տեսանյութ)
Սիրիահայ 60-ամյա Անուշ Արսլանյանը հայրենիք էր եկել պտույտի, տեսավ եւ հավանեց ամեն ինչ, բայց . «Քիչ մը թանկ է»։
Սիրիա է վերադառնում՝ այդ երկրի հետ իր հաշիվները մաքրելու համար
«Երթանք մեր տուները, ամենը տեղավորենք, մեր շորերը, տուները ծախենք»,- «Ա1+»-ին ասաց նա «Զվարթնոց» օդանավակայանում։
Նա Սիրիայի Ղամշլի քաղաքից է, այնտեղ պատերազմական գործողություններ չկան, սակայն հայրենիք է վերադառնալու, որովհետեւ բոլորն են գալիս։
Անուշ Կոշկակարյանը մինչեւ Սիրիայի քաղաքացիական կռիվները ուսուցչուհի էր Հալեպում։ Հայաստանում էր մեկ շաբաթ. «Երկքաղաքացիության պասպորտս ստանալու համար»
Տիկին Անուշը անձնագիրն ստացել է, իր բառերով, շատ հեզասահ, երկու օրում։ Վերադառնում է Հալեպ, որովհետեւ ամուսինն այնտեղ է, հրազենային կրակոցների տակ։
Տիկին Անուշն ափսոսում է Հալեպը, քաղաք էր, որ արժանի չէր ավերվելու։ Ուստի կթողնի քաղաքը, բայց ոչ հաջորդ տարվա գարնանից շուտ։ Բերնադետ Թաշճյանը նույնպես Հալեպից է, արցունքները խեղդում են կոկորդը Հալեպի դրությունից. «Աղոթեք մեզ համար»։
Տիկին Բեռնադետը վերադառնում է Հալեպ, որտեղ ամուսին եւ նույնիսկ ազգականներ չունի, հայն ու եղբայրն էին, մահացել են։ Ինքը դեռ տատանվում է Հայաստանում հիմնավոր հաստատվելու մտքի շուրջ։
Ի դեպ, սիրիահայերն այսօր Հալեպ էին վերադառնում «Սիրիական ավիաուղիների» ինքնաթիռով։ «Արմավիան» հրաժարվել է տեղափոխել նրանց։
Ինքնաթիռը թռավ Հալեպ ժամը 18.56-ին։