Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունգարիայում բազմամարդ ցույց է անցկացվել

Հասարակություն
27d60a8f40cb9e035316e7ae82beab6d

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 18-ին Բուդապեշտում տեղի է ունեցել  բազմամարդ ակցիա՝ Sorry Armenia խորագրով։ Այն անց է կացվել խորհրդարանի  շենքի մոտ։

Կազմակերպիչները կոչ են արել ՝ մասնակցել ցույցին հանուն ճշմարտության, որպեսզի չամաչեն վարչապետի փոխարեն,ով որոշում է կայացրել ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ։

Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար։ Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին, որը հենց նույն օրը ազատ արձակվեց Իլհամ Ալիեւի հրամանագրով։