Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի այցիա, Դարձիր իմ հերոսը

Հասարակություն
d0ec34c33bef5d0ecda4046c9896cfe5

Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին անօրինական արտահանձման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ազատություն շնորհելու համար: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:

Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հո-գեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. ՙՄարդկային կյանքն աստվածապարգև է: Կանխամտածված սպանությունը հան-ցանք է մարդկության և Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը և մերժում է աստվածային օրենքը երկրի վրա՚:

Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենն իր խորը վրդովմունքը հայտնեց և ասաց, որ եթե վերջինս այս անարդար արտահանձման դեմ ընդվզի և, ի նշան բողոքի, հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը: