Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանչել էին կատվին փրկելու (տեսանյութ)

Հասարակություն
587468205db58f4f0f4a395a61dd6f8e

Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է։

Տոնը կրկնակի էր հատկապես 8-րդ հրշեջ մասի աշխատակիցների համար, քանի որ
նախատեսված մի շարք միջոցառումների շարքում տեղի ունեցավ նաև Երևանի թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքի բացման արարողությունը։

Հրշեջների համար կարևոր այս օրվան ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը,ԱԻՆ Նախարարը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Այս օրը հրշեջներից ոմանք անմոռաց դարձնելու համար խնջույքներ են կազմակերպում ։ Իսկ ոմանց համար օրը սահմանափակվում է միայն փոքրիկ շնորհավորանքներով։

Չնայած ամենօրյա լարված աշխատանքին փրկարարները զերծ չեն մնում նաև զվարճալի դեպքերից։

«Մի անգամ շտապ կանչ տվեցին գնացինք մի կատու էր իր համար տանիքում վազվզում, երեխաները զանգել էին , թե կատուն չի կարողանում իջնել »,- պատմում է հրշեջ Ֆելյան Ռաֆիկը։

Հրշեջների աշխատանքը կրկնապատկվում է նաև այն պատճառով, որ մեր քաղաքացիներից շատերն են սիրում խորոված պատրաստել։

Սերժանտ Լիլիթ Գափոյանը բացատրում է. «Հիմնականում խորովածի խնդիրն է մի տեղ խորոված են անում զանգահարում են, որ հրդեհ է»։