Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոդա՝ կաթնամթերքում

Հասարակություն
f37c96e61c3929c74c4adba6fe8ff1fa

Հանրապետության Կաթ եւ կաթնամթերք արտադրող 11 ընկերություններից 7-ը կտուգանվեն 300 հազար դրամով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Թամարա եւ Անի», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնի կաթ», «Աշտարակ կաթ», «Մուլտի ագրո» եւ «Թամարա» ընկերությունների սննդամթերքում սոդա եւ առանց մակնշման կաթի փոշի կա։

«Կաթի եւ կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը չի նախատեսում սոդայի առկայությւոնը կաթում, քանի որ այն հնարավարություն է տալիս իջեցնել կաթի թթվայնությունը եւ ավելացնել կաթի պահպանման ժամկետները»,- հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։

Նա վստահեցրեց, որ հայտնաբերված խախտումներն անպայման փոխանցելու են ՏՄՊՊՀ-ին, եւ տուգանքներն առավել խիստ կլինեն: