Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոշակառուները գնում են գրադարան

Հասարակություն
df4c6301531e1667f50ac61e229b4c36

Եղվարդի գրադարանային համակարգի տնօրեն Թամարա Գևորգյանը ընթերցողների պակասից չի դժգոհում։

Նա ասում է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ընթերցողների թիվը:Գիրք կարդալու նպատակով գրադարան այցելում են տարբեր տարիքային խմբի ընթերցողներ,որոնց մեջ կան դպրոցականներ, թոշակառուներ, տնային տնտեսուհիներ:Նրանցից շատերը, ինչպես նշում է Թամարա Գևորգյանը օգտվում են ընթերցասրահից, ոմանք պարզապես հանգիստ ընթերցելու նպատակով, ոմանք էլ պարզապես օգտվում են այն գրքերից, որ գրադարանից դուրս տալ չի կարելի:

Կենտրոնացված գրադարանային համակարգի մեջ մտնում են կենտրոնական գրադարանը, թիվ 1 քաղաքային և մանկական գրադարանները, որոնք տեղակայված են տարբեր շենքերում և գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում;Կենտրոնացված գրադարանային համակարգում կա շուրջ 50 000 կտոր գիրք:Գրադարանը ունի նաև ասմունքի խմբակ,որի սաները մասնակցում են քաղաքային միջոցառումներին:

Թոշակառու Լուսիկ Սահակյանը գրադարան է գալիս իր ամուսնու հետ, ինչպես ասում է՝ օրվա աղմուկից ու հոգսից կտրվելու համար, նախընտրում են կարդալ ընթերցասրահում:

Քաղաքապետարանը ամեն տարի գումար է հատկացնում գրադարանին՝ գրքերը համալրելու նպատակով:Սակայն այդ բավարար չէ։