A
A
Հայ ֆուտբոլասերները մեկնում են Սոֆիա
50 հայ երկրպագու կմեկնի Սոֆիա` 2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում կայանալիք Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպմանը: Հայ երկրպագուների աջակցությունն իրականացվում է "ԱրմենՏել" ընկերության և "Առաջին հայկական ճակատ" երկրպագուների շարժում ՀԿ-ի համագործակցության շրջանակում:
2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը կկայանա 2012թ. սեպտեմբերի 11-ին Սոֆիայում: