Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերը կխզե՞ն պայմանագրերը

Հասարակություն
03a0036ab5e065a4819205722628408c

Հայաստանյան բուհերը չեն խզի պայմանագրերը Հունգարիայի հետ, որովհետև այդպիսիք գրեթե չկան։

Կրթության և գիտության նախարարությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ պետական մակարդակով որևէ պայմանագիր չկա կնքված, բայց սա չի սահմանափակում բուհերի իրավունքները։ Համալսարանները իրավասու են առանձին-առանձին պայմանագրեր կնքել։

ԵՊՀ-ի և Բուդապեշտի Էդվեշ Լորանդի անվան համալսարանի միջև համագործակցության պայմանագիրը կնքվել է 1986 թվականին, այսինքն՝ դեռ խորհրդային տարիներին։ Ինչպես տեղեկացրեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, թեև պայմանագիրը իրավական տեսանկյունից ուժի մեջ է, սակայն ակտիվ աշխատանքներ չեն տարվում, և այն վաղուց չի թարմացվել։

Կապ հաստատելով մի շարք այլ բուհերի հետ՝ պարզեցինք, որ չնայած համագործակցության, ուսանողների փոխանակման ազատ հնարավորությանը՝ պայմանագրեր չկան։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, «Հայբուսակ»-ը, Երևանի մշակույթի համալսարանը և այլ բուհեր Հունգարիայի հետ չեն համագործակցում։