Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հասարակություն
ff28552d85bd022040f775e046951e7e

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում այրվել է 1.5 հա, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում` 3 հա, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: