Հետարձակուրդային սթրեսից ազատվելու միջոցները (տեսանյութ)
Հետարձակուրդային սթրեսից դուրս գալու լավագույն տարբերակը գնումներ կատարելն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը: «Հանգստի ժամանակ մարդն ամբողջովին տրվում է ինքն իրեն, իսկ հանգստից հետո այդ վիճակը փոխելու համար կա բուֆերային շրջան, երբ տվյալ անձը պետք է տրամադրվի դեպի աշխատանքը»,- նշեց պարոն Պողոսյանը:
Նրա համոզմամբ՝ բոլոր մարդիկ են հակված սթրեսի, ավելի շատ ստեղծագործական աշխատանքով զբաղվողները: Սթրեսային վիճակից դուրս գալու մյուս տարբերակը աշխատանքային գործընկերներին հանդիպելն է, բայց ոչ աշխատանքային վայրում:
«Սթրես առաջանում է նաև մրցակցային պայմաններում, ինչը խորհրդային միությունից մնացած բան է: Երբ մրցակցությունը դառնում է ինքնանպատակ, դա շատ վտանգավոր է», - եզրափակեց պարոն Պողոսյանը:
Ըստ հոգեբանի՝ երեխաները նույնպես ենթարկվում են սթրեսի, երբ արձակուրդից հետո գնում են դպրոց: Այստեղ ուսուցիչները պետք է լուրջ հոգեբանական աշխատանաք տանեն թե երեխաների, թե նրանց ծնողների հետ: