Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՊ-ի դռները փակվել են գյուղացու առաջ (տեսանյութ)

Հասարակություն
6f6b99bef29d567d6a6eae7a46d264fe

Այգեվանցի Սենիկ Սերոբյանի մասին 4,5 հեկտար լոլիկ է մշակել, բերքն առատ է ստացվել, հիմա բերքի իրացման առջև է կագնել։ Իրացման մասին վաղուց էր մտածել։
Արմավիրի ՄԱՊ գործարանի հետ պայմանագիր էր կնքել։ Պայմանագրի համաձայն գործարանին Սենիկը պետք 250 տոննա լոլիկ մթերեր։ Առայժմ մթերել է 25 տոննա ։
5 տոննա բերքը, որը բեռնատարում արդեն 2 օր է, Սերոբյանի բակում կանգնած է՝ գործարանը մթերել չի ցանկացել։

«Անցած տարի էլ մի 150 տոննա բերք մնաց դաշտի մեջ, նույնը էս տարի է կատարվում», - «Ալտ» ՀԸ թղթակցին ասել է նա։

Ըստ պայմանագրի՝ գործարանը պարտավորվում է լոլիկը մթերել օգոստոսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, այսինքն լոլիկի հասունացման և բերքահավաքի ամբողջ ընթացքում։

Խնդրի կարգավորման ակնկալիքով Սենիկ Սերոբյանը գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին է զանգահարել , իրավիճակը ներկայացրել ու օգնություն խնդրել։

Փոխնախարարը Սերոբյանին առաջարկել է հավաքված բերքը Արարատի մարզ տեղափոխել։

«Արարատ տանենք՞... ես կարամ տանեմ Արարատ, ուղղակի... գիտեք ոնց, ես էդքան ծախսեր որ անեմ, այնտեղից ինձ եկամուտ չի մնում էլի։ Հա...ըհը... հա հիմա կարանք գոնե տանենք, մեքենան ազատվի, մեքենան ազատելու խնդիր կա էլի, վարձով մեքենա է»,- ասաց Սենիկ Սերոբյանը։

Այս անգամ լոլիկն Արարատում կմթերի, բայց դրանով էլ հարցը չի լուծվի։ Սենիկը վստահ է. Դաշտում դեռ 200 տոննա բերք կլինի մնացած։ Լոլիկի ճակատագիրը պետք է պարզվի։ Իսկ ՄԱՊ-ը ոչինչ չի խոստացել, թե երբ կմթերի դրա մասին էլ Սերոբյանին չի տեղեկացրել, միակ պատասխանը՝ չենք մթերում, խնդիրներ ունենք, դա է եղել։

Ի դեպ, ՄԱՊ-ը այս տարի լոլիկի մթերումը ավելի ուշ սկսեց, քան նախորդ տարիներին էր։ Պատճառաբանությունը՝ գործարանում տարաների բացակայությունն էր։ Բայց, երբ սկսվեց մթերման գործընթացը, գործարանի պահածոյի արտադրության պետ Թերեզա Շահինյանը վստահեցրեց, թե սահմանափակումներ չեն լինի, լոլիկը կմթերվի, քանի դեռ բերքահավաքը շարունակվում է։