Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կրկեսը հնից մեծ կլինի

Հասարակություն
e413c4bcf325b519598bec1087ac8512

Կառուցվելիք կրկեսի մասշտաբները հնից մի փոքր մեծ են լինելու: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց կրկեսի հին շենքի քանդման և կառուցման աշխատանքներով զբաղվող խմբի գլխավոր ինժիներ Ավագ Հովհաննիսյանը` մի փոքր կփոխվի տրամագիծը, շենքի բարձրությունը և հետևաբար կավելանան նաև նստատեղերը: Նրա ասելով` ծրագրվում է ունենալ նաև ստորգետնյա ավտոկայան:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ թեև շենքի արտաքին տեսքը կփոփոխվի. «Սակայն փոփոխությունն այնքան չնչին կլինի, որ տասը տարի երկրից բացակայած մարդը չի էլ զգա, որ այն նոր է կառուցված, այլ կասի` ինչ լավ են վերանորոգել»:

Կրկեսի ներկայիս շենքի քանդման որոշումը, գլխավոր ինժիների հավաստմամբ, կայացվել է 2-3 շաբաթ առաջ: Շուտափույթ որոշման պատճառը, ըստ նրա, շենքի տեխնիկական վիճակն է. «Բետոնը սարսափելի վիճակում էր, մետաղական մասը` ժանգոտված»: Ավագ Հովհաննիսյանը ընդհանրապես բացառում է այն վարկածը, որ կրկեսի գմբեթի փլուզումը խթան հանդիսացավ շենքի վիճակի վատթարացման համար:

Կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել 2014 թվականի վերջերին: