A
A
Հերթական DDos հարձակումը
Hetq.am կայքը DDos հարձակման պատճառով չի գործում:
Աշխատանքներ են կատարվում կայքի գործունեությունը վերականգնելու համար: Այս մասին հայտնում է Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է հայկական կայքերը, այդ թվում www.a1plus.am-ը պարբերաբար ենթարկվում են DDos հարձակման՝ ադրբեջանցի հաքերների կողմից։
DDos հարձակման ժամանակ հաքերները ծանրաբեռնում են կայքի սերվերը, ինչի հետեւանքով այն անհասանելի է դառնում ընթերցողների համար։