Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը դիմավորեց չեմպիոններին

Հասարակություն
43d1d61dfb7bee05d7111ef13aca0fb8

Համաշխարհային 40-րդ շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոններին` Հայաստանի շախմատի հավաքականին Ազատության հրապարակում դիմավորել են երգ ու պարով:

Մի քանի ժամ առաջ է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց նախագահական ինքնաթիռը, որը տեղափոխում էր Հայաստանի Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականներին:

Նրանց դիմավորելու համար օդանավակայան է եկել Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ դարձել է համաշխարհաին օլիմպիադայի հաղթող: Իսկ կանանց հավաքականը զբաղեցրել է վեցերորդ տեղը։

Այս պահին  ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի է ունենում  ընդունելություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն: