Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հաղորդում է

Հասարակություն
2d81bef4f976e0620b8fb7fc2125042d

Երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևանյան-Իսահակ Գասպարյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մխչյան-Բյուրավան ճանապարհին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.05-ին, Մխչյան-Բյուրավան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Երասխ ճանապարհին
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 7-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Էջմիածին-Մարգարա ճանապարհին
Սեպտեմբերի 10-ին, ժամը 06.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու և դիմել փախուստի:
Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Սևան քաղաքում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21150-119» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ավտոմեքենայով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Պատահար Իջևան քաղաքում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանմփեզրին կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԻԺ-2715»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Գողոնը մասամբ առգրավված է
Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի 67-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ ս/թ սեպտեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իր տան բակում նկատել է մի անծանոթ կնոջ, որն իր մահճակալի ծածկոցը ձեռքին դուրս է եկել տնից: Բնակչուհին վազել է նրա հետևից և վերցրել ծածկոցը, իսկ երբ վերադարձել է տուն, նկատել է, որ պայուսակի միջից բացակայում է 34.000 դրամը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է 24-ամյա Ամալյա Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: