Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաղապետի արձանը կտեղադրվի դպրոցի բակում

Հասարակություն
edec3610fe83fb1ef80b926533855974

Երեւանի ավագանին հաստատել է նաև Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ( Գայի պող .-17) հարակից տարածքում տեղադրելու վերաբերյալ նախագիծը: Որոշման համար հիմք են հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկություններն ու դրա վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը:


Տոնավաճառները կկազմակերպվեն հատուկ կարգով
Երևանի ավագանու որոշմամբ Երևան քաղաքում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին տոնավաճառները կկազմակերպվեն հաստատված կարգով: Ներկայացված նախագիծը պայմանավորված է Երևան քաղաքում տոնավաճառների (վերնիսաժներ) կազմակերպման պայմանների սահմանման անհրաժեշտությամբ: Կազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները: Միաժամանակ գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը նաև նպատակ ունի Երևանի բնակչությանն ապահովել գյուղատնտեսական մթերքներով` խթանելով մրցակցությունը գյուղատնտեսական մթերքների առևտրի ոլորտում:

Ավագանին կողմ էր

Այսօր Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին նախագիծը: Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխությունները՝ հողի սեփականության և օգտագործման ձևի, նպատակային նշանակության, հողերի իրացման, բարելավման, այդ թվում կանաչ տարածքների ավելացման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման, քանդման և այլ փոփոխությունները։
Երևանի ավագանին հաստատել է Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագրը, որով նախատեսվում է ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի վերակառուցում, որը ծառայելու է ինչպես դպրոցի, այնպես էլ հարակից տարածքի բնակչության համար, նաև նախատեսված է սեմինարների անցկացում, տեխնիկական այցեր, փորձի փոխանակում: Համաձայնագրով նախատեսված վարչական և ֆինանսական համակարգումը կիրականացվի միջազգային եվրոպական դեպարտամենտի կողմից:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։