A
A
Հրանուշ Խառատյանը վախեցել է (տեսանյութ)
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրանուշ Խառատյանը վախեցել է Ռուբեն Հայրապետյանի սպառնալիքներից, որը ՀՀԿ պատգամավորը հնչեցրել է օրերս «Նուվել դ'Արմենի Մագազինին» տված հարցազրույցի ժամանակ;
Հայրապետյանը նաեւ ասել էր. «Հրանուշ Խառատյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ»:
Տիկին Խառատյանը հերքում է. «Ես անձամբ ոչ մեկի մարդը չեմ, չեմ համագործակցել ոչ մեկի հետ, ոչ մի կոպեկ չեմ վերցրել, ոչ մեկի չեմ հանդիպել, չեմ խոսել»։