Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաֆարովը ռազմական գաղտնի՞ք է բացահայտել

Հասարակություն
65fc9518fb306d9d067fff78653a3c14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել ոչ միայն մարդասպանի, այլեւ ռազմական հանցագործի:

Կարծում է 2004-2006 թթ. Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի դատավարության ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը։

Ըստ նրա՝ դատավարության ընթացքում Սաֆարովը ռազմական գաղտնիք է բացահայտել է: Նա հայտարարել է, որ ինքը տարբեր գործիքներով, այդ թվում նաև կացնով մարդ սպանել սովորել է Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող թուրքական ռազմաբազայում։

«Սա աննախադեպ տեղեկություն է »,- ասել է Հայկ Դեմոյնը նշելով, որ այդ մասին պետք է բարձրացնել նաև ՆԱՏՕ-ում, քանի որ ՆԱՏՕ-ին ոչ անդամակցող երկրի` Ադրբեջանի զինվորները ռազմական պատրաստվածություն անցնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից անօրինական օկուպացված երկրի ռազմական բազայում: