Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաֆարովը «ստի հերոսն է»

Հասարակություն
7d8aa65b743f10c69019e409f27d2d92

Ստի բացահայտման մասնագետ Սպարտակ Պետրոսյանը ուսումնասիրել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի շարժուձեւը՝ նրա թաքցրած էմոցիաները հայտնաբերելու համար։

«Իր դեմքի արտահայտությամբ Սաֆարովը նման է մահվանը գնացող տեռորիստի, այլ ոչ հերոսի»,- այս եզրահանգմանն է եկել Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը:

Նա պնդում է, որ Սաֆարովը ունի վախի զգացողություն:

«Նայելով Սաֆարովի նկարին մենք տեսում ենք, որ նույնիսկ ինքը` Սաֆարովը թեկուզ հոգու խորքում իրեն «հերոս» չի համարում, քանի որ հերոսին բնորոշ չեն խոժոռված հոնքերը, լարված բերանը և վախ արտահայտող ստորին կոպերը, որոնք առկա են Սաֆարովի մոտ»,-ասաց նա։

Իսկ պարոն Պետրոսյանը բացահայտե՞լ է մեր պատգամավորների թաքցրած էմոցիաները։

«Մենք քաղաքական դաշտ չենք մտնում, քանի որ քաղաքական գործիչը պետք է կարողանա ինֆորմացիա թաքցնել, հակառակ դեպքում դա լուրջ խնդիր կդառնա երկրի համար»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան պարզաբանեց նա։