A
A
ԱՊՊԱ-ն կթանկանա՞
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը չի բացառում, որ մեքենաների ապահովագրման համար կատարվող վճարները մոտ ապագայում ավելանան. «Եթե մենք շարունակենք ձեռք բերել վարորդական իրավունքները գումարներով, ոչ թե գիտելիքներով, եթե շարունակենք չհետևել ճանապարհատրանսպորտային կանոններին և մեքենաները վարել մեր գլխուղեղի կեղևը անջատած, անպայման կբարձրանան ապահովագրական տարիֆները»:
Չնայած ապահովագրական ընկերությունները օրեցօր ավելանում են, Լևոն Ալթունյանը վստահեցնում է, որ մեր երկրում ապահովագրումը, մասնավորապես բժշկական ապահովագրությունը, եկամտաբեր չէ: Այն առավելապես ընկերության հանրաճանաչությանն է նպաստում: