Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանի աշխատակազմը հուսախաբ արեց

Հասարակություն
77a6165b038e1bc8486a799b4479be9c

Դալմայի այգիների հողօգտագործողներին ՀՀ նախագահի աշխատակազմը հուսախաբ արեց: Սեպտեմբերի 11-ին նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ չկայացավ: Պատճառը ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության պետի տեղակալ Գոռ Դարբինյանի վատառողջությունն էր:

«ԷկոԼուր»-ի փոխանցմամբ՝ «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն ասել է, որ հենց Գոռ Դարբինյանը պետք է կազմակերպեր նախագահի հետ հանդիպումը, եւ որ նրա վատառողջության պատճառով հանդիպումն անորոշ ժամնակով հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Ղազարյանի տեղեկացմամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները Դալմայի հողօգտագործողներին առաջարկել էին կանաչ ցուցապաստառներն իրենց տալու դիմաց հանդիպում կազմակերպել ՀՀ նախագահի հետ: Այսօր ցուցապաստառները հետ են վերադարձվել ցուցարաներին:

Դալմայի այգիների հողօգտագործողները ՀՀ նախագահից պահանջում են լուծել իրենց խնդիրը` կամ փոխհատուցել իրենցից վերցված այգիների դիմաց կամ հետ վերադարձնել: