Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորը կարել էր բերանը

Հասարակություն
0f8e2beadcb0754e8ca70599a5fdeb9e

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի փաստաբանը և հայտնել, որ իր վստահորդը կարել է բերանը և հացադուլ հայտարարել։ Նման արարքի պատճառ են հանդիսացել կալանավորի առողջական խնդիրները և ոչ պատշաճ բժշկական օգնության ցուցաբերումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակից Դավիթ Դավթյանն ու արագ արձագանքման բաժնի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Սուրեն Իսկանդարյանն ու Հասմիկ Սահակյանն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել կալանավորի հետ: Արագ արձագանքման խմբի աշխատակիցները ծանոթացել են կալանավորի խնդրին և առաջարկել դիմում ներկայացնել ՀՀ մարդու իրավուքների պաշտպանին՝ խնդրին համապատասխան ընթացք տալու նպատակով:

Այնուհետև արագ արձագանքման խմբի անդամները հանդիպել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին։ Արդյունքում կալանավորը տեղափոխվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ. մաս, ինչից հետո դադարեցրել է հացադուլը և քանդել բերանի կարերը: