Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերադարձնում են Հալեպի տոմսերը (տեսանյութ)

Հասարակություն
d6d59627917cd32b702d9452baa117f5

Սիլվա Խաչատրյան-Հալեպլեանը որոշել է Հալեպի իր տոմսը վերադարձնել երեկ տեղի ունեցած կրակոցներից հետո, քանի որ վախենում է։

Տիկին Սիլվան Հայաստան չի վերադարձել մշտական բնակության, նրան այստեղ ոչինչ չի պահում: Պետության կողմից էլ ոչ մի աջակցություն չկա:

«Ես խնդիրներ ունեմ, 7 տարի առաջ տուն էի առած և բոլոր գումարները վճարած և հիմա անտուն եմ և չեմ ստացվել իմ տունս»,- «Ա1+»-ին ասաց նա։

Մեր հայրենակիցն իր տունը գնել է Արամի փողոցում գտնվող բարձրահարկ շենքերից մեկում, հիմա նրան թուլ չեն տալիս այնտեղ ապրել՝ պատճառաբանելով, որ նույն բնակարանը վաճառվել է մի քանի հոգու:

Նա հստակ որոշել է վերադառնալու է Հալեպ՝ պատերազմական գործողությունների ավարտից կամ էլ հանդարտվելուց հետո միայն, քանի որ. «Մեր տները հոն են»

Հալեպից ժամանող սիրիահայերի թիվն ավելի մեծ է, քան Երևանից մեկնող սիրիահայերինը: Հալեպ վերադարձողների պատճառաբանությունը գրեթե նույնն է, իրենց տուն այնտեղ է։