A
A
Տունը փլուզվել եւ փակել է ճամփան
Սեպտեմբերի 12-ին, Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում փլուզվել է ոչ բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել Տավուշի ՄՓՎ օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում մասամբ փլուզվել է գյուղամիջյան ավտոճանապարհին կից հին, ոչ բնակելի տան պատը, առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Փրկարարները ճանապարհի վտանգավոր հատվածը փակել են ժապավեններով:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակիցները: