Այրվել են ավտոմեքենաներ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.20-ին Գավառում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին:
Գավառի Ազատության 41/1 հասցեում գտնվող «Ուրաշկա» ՍՊԸ-ին պատկանող պահեստի բակում ամբողությամբ այրվել են «ԶԻԼ-130» մակնիշի 68 ԼՕ 985 պ/հ և մասամբ «ԳԱԶ-53» մակնիշի 66 0Ս Տ31 պ/հ բեռնատարները:
Քարաթափում
Սեպտեմբերի 12-ի երեկոյան Կոտայքի մարզի Արզնու ձորում տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 3 առողջարանի մոտ տեղի է ունեցել 25 քմ մակերեսով քարաթափում:
Հրշեջ-փրկարարները ճանապարհատվածը մաքրել են և դարձրել անցանելի:
Գազի արտահոսք
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի 152 շենքի 25-րդ բնակարանում գազի հոտ է զգացվում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շքամուտքում տեղադրված գազի հաշվիչից տեղի է ունեցել արտահոսք, որը վերացվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից:
Մեքենան ընկել է փոսը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.35-ին Գեղարքունիքի մարզի Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատ տեղեկություն է ստացվել, որ Սայադյան 1 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է փոսը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից աշխատանքների իրականացման վայրում «ՎԱԶ-2106» մակնիշի 62 ԼՏ 659 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Հակոբյան) շրջվել է բացված փոսը, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից:
Այս մասին հայտնում է ԱՒՆ մամլո ծառայությունը։