Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միկրոավտոբուսի սրահում վնասվածք է ստացել

Հասարակություն
e2fb91c9dcf0215d3ebff5f593a1f55e

Երեկ 98 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը, Արշակունյաց պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 60-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Վրաերթ Սարկավագի փողոցում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զ. Սարկավագի թիվ 120 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Գավառ-Ծաղկաշեն ճանապարհին

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գավառ-Ծաղկաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։