Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախանձի պատճառով կրկին ցույց է անում (տեսանյութ)

Հասարակություն
f467eab9e8e766b4267b881a62a59360

Մաթենատիկոս Հենրիկ Մխիթարյանը այսօր Կառավարության առջև էր եկել արդեն որպես հացադուլավոր, թեև հացադուլ հայտարարելու է մի քանի օրից։ Նա պահանջում է, որ իր գյուտերը ներկայացվի ողջ աշխարհին։

«Գնալու եմ Գիտությունների ակադեմիայի մոտ ու երկար հացադուլ եմ անելու, հետո էլ Մանկավարժականի մոտ հացադուլ կանեմ»,- ասում է Հենրիկ Մխիթարյանը։

Ինչպես նախորդ հինգշաբթի՝ այսօր էլ տարեց մաթեմատիկոսը պնդում է, որ ինքը ստեղծել է Հավերժական շարժիչ, բայց ոչ ոք չի ուզում հավատալ դրան։

Մաթեմատիկոսը նաև պնդում է, որ ինչ գտել է համաշխարհային գլոբալ տաքացումից և էնեգետիկ ճգնաժամից խուսափոլու ձևը, միայն թե իր հետ հաշվի չեն նստում։

«Գիտնականները նախանձից մեռնում են. ասում են՝ մենք ակադեմիկոսներ ենք և նման գյուտեր չարեցինք, էս մարդը ոնց կարող է անել»,- իր գյուտերի ստվերում մնալու պատճառը բացահայտում է մաթեմատիկոսը։