Գիտությունը խռովեց... գիտությունից (տեսանյութ)
Ո՞ւմ գաղափարն էր Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետ հարաբերությունները խզելը։
«Իմ իդեան»,- ասում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Նա վստահեցնում է, որ իրենք հայտարարությունն ընդունել են, որպեսզի հունգարացի գործընկերները նեղեն իրենց կառավարությանը. «Այնտեղի գիտնականները գիտեն, միտինգներ են արել»:
Ռադիկ Մարտիրոսյանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ինչու՞ գիտությունը պետք է խռովի գիտությունից:
«Ես չեմ պատասխանում էդպիսի հարցերի»,- հայտնեց նա։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նույնպես հաճելի չէին թվում Հունգարիայի իր գործընկերոջն ուղղված նամակի մասին հարցերը: Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո մեր նախարարը նամակ էր հղել Հունգարիայի արդարադատության նախարարին եւ կոչ էր արել հրաժարական տալ։
«Ես պատասխան չեմ ստացել»,- ասաց նախարարը։
Նա մասնավորեցրեց, որ նամակը բաց էր, ուստի կարող էր լինել հռետորական: