«Ձաձյա, ոստիկանություն մի զանգեք»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ քրեական գործի դատաքննությունը:
Մեղադրող Հարություն Հարությունյանն այսօր հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ այս տարվա մայիսի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի 36 շենքի մոտ միմյանց վեճի արդյունքում մարմնական վնասվածքներ են հասցրել ամբաստանյալները: Այսօր դատարան էր կանչվել Մանրիկյանի քույրը՝ վկա Սաթենիկ Մանրիկյանը:
Վկան ասաց, որ Ռուբենի կինը անընդհատ շեշտում էր, որ հղի է, խնդրում էր, որ ամուսնուն չծեծեն եւ դիմելով Մեսրոպին, ասել է՝ «ձյաձյա, ոստիկանություն մի զանգեք»:
«Հանելուկային թվաց այս դեպքը, այդքան տարի ապրել ենք իրար հետ, սակայն այդպես էլ պատճառը չհասկացա»,- ավարտելով իր խոսքը՝ ասաց վկան:
Մանրամասներն այստեղ