Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճեղքվածքը կլցնեն

Հասարակություն
c20bc58649555c41edc7e8545820ecb9

Կառավարությունը որոշել է ֆինանսավորել Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ուղևորափոխադրման կանխատեսվող ցուցանիշի հետևանքով հնարավոր ճեղքվածքը` հատկացնելով 240 մլն դրամ:

Գորիկ Հակոբյանին թույլատրեցին

Իր նիստում կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին թույլատրել է 2012թ. բյուջետային տարվա արդյունքով տնտեսված 60 մլն դրամն ուղղել ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ զինծառայողների և վարձու աշխատակիցների պարգևավճարների տրամադրմանը։

Ժամանակացույց

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է իրագործել հանրային իրազեկման և հանրային կրթության ծրագիր, ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հաստատել է համապատասխան միջոցառումների ժամանակացույց, որով նաև հստակեցվում են յուրաքանչյուր գերատեսչության անելիքն ու պատասխանատվության շրջանակը:

Լրացուցիչ գումար՝ սիրիահայերին

ՀՀ կառավարությունը որոշել է Սիրիայի հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել մոտ 7.5 մլն դրամ։ Ավելի վաղ ընդունած որոշմամբ գործադիրը 400 երեխայի հանգիստը կազմակերպելու համար տրամադրել էր ավելի քան 19.5 մլն դրամ։ Սակայն մեր երկիր էր ժամանել 426 երեխա, ինչպես նաև 148 երեխաներ նախատեսված 14-ի փոխարեն մնացել են 20 օր։ Հարցը լուծվել է լրացուցիչ միջոցների հատկացմամբ։

Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։