ՅՈւՆԵՍԿՕ-ի համագումարը կկայանա Էջմիածնում (տեսանյութ)
Սեպտեմբերի 9-ի Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում վերընտրված Կարեն Գրիգորյանն ասում է, որ իրենց քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց, քան մնացած միջամտություններից:
Այսօր անդրադառնալով Էջմիածնում կայացած քաղաքապետի ընտրություններին՝: նա ընդգծեց, որ վախի մթնոլորտից չէ, որ քաղաքապետի թեկնածուներն ընդամենը երկուսն էին` ինքը և Արմինե Հովհաննիսյանը:
«Իսկ միգուցե հարցն այլ տեսանկյունից նայեք, իսկ միգուցե ես ճիշտ եմ աշխատել»,- ասաց նա։
Պարոն Գրիգորյանը գտնում է, որ ինքն իսկապես լավ է աշխատել, իր պաշտոնավարման ընթացքում Էջմիածնում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, միայն մեկ տարվա ընթացքում 100 մշակութային միջոացռում է անցկացվել։
Իսկ պարոն Գրիգորյանի եւ լրագրողների հանդիպման այսօրվա առիթը հոկտեմբերի 7-9 Էջմիածնում նախատեսված ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության քաղաքներ ընկերակցության տնօրենների խորհրդի համագումարն է: Հայաստանի հոգևոր քաղաքը այս համագումարից լուրջ ակնկալիքներ ունի: