Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ դատարանի մոտ

Հասարակություն
060949c9ec9bd3d512fc688f7484a09e

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ պիկետ է անցկացնում «Վահե Ավետյան» հասարակական շարժումը, միջադեպ տեղի ունեցավ։ Այստեղ ընթանում է«Հարսանքարի» գործով առաջին դատավարությունը։

Ոստիկանները թույլ չտվեցին պիկետի բոլոր մասնակիցներին մտնել դատարան։ Ոստիկանները դատարան մուտք գործելու համար պահանջում էին անձը հաստատող փաստ։ Երբ ակցիայի մասնակիցները ոստիկաններից պահանջեցին ցույց տալ մի օրենք, որն արգելում է առանց անձը հաստատող փոստաթղթի մտնել դատարան, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ասաց, որ սա ներքին կանոնադրություն է։

Այս պահին դատարանի առջև կանգնած են մի խումբ քաղաքացիներ և սպասում են, թե երբ կարող են ներս մտնել։

Ակցիայի մասնակից քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը «Ա1+»-ին ասաց, որ իրենց պահանջը մեկն է, որպեսզի լինի արդար դատավարություն և պատժվեն բոլոր մեղավորները։