Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը մեղադրեց Բոզոյանին (տեսանյութ)

Հասարակություն
1e8305d0f909d2ad1d343ddc4ded70f7

Հանրապետական կուսակցությունը պետք է պատասխան տա մայիսի 4-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների առաջացրած հետեւանքների համար,-այս համոզմանն են Ա1+-ի հարցախույզի մասնակիցները

«Ճիշտ կլինի, որ կազմակերպիչներն էլ պատասխան տան»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակիցենրից համոզված է, որ Փուչիկների գործով դատապարտում են մեկ հոգուն միայն այն պատճառով, որ չեն կարող մի ամբողջ կուսակցության պատասխանատվության կանչել.«Պետք է պատժվի նա, ով որ պատասխանատու էր ամբողջ միջոցառումն անցկացնելու համար»

Նկատի ունենալով, որ այսօր դատարանում փուչիկների գործով մեկ մեղադրյալ կա՝ Սերոբ Բոզոյանը, հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է` ովքեր որ ձեւավորել են փուչիկները, նրանք էլ պատասխան են տալիս

«Այսինքն, եթե հիմա ես խանութից ձեզ համազգեստ առնեմ դուք հագնեք, ալերգիա ստանաք, նշանակում է, ես եմ մեղավո՞ր, թե՞ արտադրողը»,- հայտարարեց նա։

Գալուստ Սահակյանը չի կարծում, թե հանրահավաքի կազմակերպիչները պետք է համոզվեին, որ փուչիկները վտանգավոր չեն, հանրապետականը ստուգող չէ. «Դա առուծախ է, վաճառք է, էդ վաճառվող ապրանք է, որը գնվել է»:

Հետեւաբար, ըստ պատգամավորի, պատասխան է տալիս ոչ թե հանրապետականը, այլ` Բոզոյանը: