Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախուստը կանխելու համար՝ կոչում

Հասարակություն
ed0f7f809420f98f73fc82321930f0ad

2012թ. սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո կալանավորի փախուստի փորձը կանխելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև իր գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար` դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Արմենակ Հայլամազյանի նկատմաբ Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով կիրառվել է խրախուսանք` արտահերթ շնորհելով արդարադատության ավագի կոչում:

Միաժամանակ, Դատական ծառայության պետի հրամանով դատական կարգադրիչ, արդարադատության ավագ Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգևով:

Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը։