Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատակազմի ղեկավարը փոխվել է

Հասարակություն
9a6f388f049c5d471202a35004d73e06

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Գուրգեն Դումանյանը: Այս մասին հայտնում է խորհրդարանի կայքը։

Կենսագրություն

Գուրգեն Դերենիկի Դումանյանը ծնվել է 1979թ. հոկտեմբեր 13-ին, Երեւանում: Մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ է:

Կրթությունը`
2008-2011թթ. դոկտորանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:
2004-2007թթ. ասպիրանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:

2002-2004թթ. օրդինատուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:
1996-2002թթ. Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:

1986-1996թթ. Երեւանի 131 միջնակարգ դպրոց:
Աշխատանքային գործունեությունը`
2010թ.-ից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:

2006-2010թթ. ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում բաղադրիչի ղեկավար:
2005-2006թթ. ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ:
2005-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական:

Գիտական գործունեությունը`
2011թ.-ից մինչ օրս Երեւանի պետական բժշկական համալսարանի «Առողջապահության կառավարման եւ տնտեսագիտության» ամբիոնի դոցենտ:
2007-2011թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջապահության քաղաքականության եւ օրենսդրության» ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ:

Գլխավոր որակավորումները`

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ատենախոսության թեման` «Երեւան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը եւ մոնիթորինգային համակարգի մշակումը», մասնագիտությունը` «հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում»:
Ատենախոսության թեմայով հրատարակված 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի եւ 1 մենագրության հեղինակ:

Մասնակցություն տարբեր միջազգային եւ տեղական մասնագիտական սեմինարներ-խորհրդակցությունների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կողմից կազմակերված ուսումնական դասընթացների:
Լեզուների իմացությունը`

Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին, բավարար` իտալերենին:

Հասարակական-քաղաքական գործունեությունը`
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:
Հանրային խորհրդի «Առողջապահության եւ սոցիալական հարցերի» հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: