Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդամավճարը՝ 10 000 000 դրամ

Հասարակություն
81ebe190545c9510d4e3d2f7ce7bb7b8

«Հայաստանի ավտո ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամների ընդհանուր ժողովը որոշել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության միանվագ անդամավճարը գանձել 10 000 000 ՀՀ դրամ, պարբերական անդամավճարները՝ վճարման համար սահմանված ամսվան նախորդող հաշվետու տարվա ընթացքում Բյուրոյի անդամ համապատասխան ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների 0.375 %-ի չափով:

Սահմանվել է, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից անդամավճար չվճարելու դեպքում գանձում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` չվճարված անդամավճարի գումարի 0.1 %-ով:


«Փաստինֆո»